Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Դուք զբաղվեք ձեր գործով

Դուք զբաղվեք ձեր գործով
09.11.2025 | 11:03

Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր ժողովական միասնականությամբ, ինքն է որոշում, թե ինչ ունի կամ չունի։ Նա չի կարող ապրել կոռուպցիայով վարակված, մարդու իրավունքները ոտնահարող, երկրի սահմանադրությունն ու օրենքները շարունակաբար խախտող, փնթի աշխատելաոճ ունեցող կառավարության կամ նրա ղեկավարների որոշումներից կախված։

Ուստի խնդրում եմ՝ դուք զբաղվեք ձեր գործով և թույլ տվեք Եկեղեցուն իր կանոնական կարգով լուծել իր ներքին հարցերը։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ